Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել ենչորս ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Այսօր՝ մարտի 23-ին,  շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝  «Երեքնուկ» կամրջի վրա,  բախվել են 2 Mercedes, Ford Focus, և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նշված դասակում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը նշել է, որ վթարի հետևանքով ավտոմեքենաներից Ford-ը մտել էր 99-ի տակ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

--00--ԱՀ