«Ազնավուր» հիմնադրամի հումանիտար օգնության նոր խմբաքանակի բաշխումն արդեն սկսված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

«Ազնավուր» հիմնադրամը Ֆեյսբուքի իր էջում տեղեկատվություն է հրապարակել հումանիտար օգնության բաշխման մասին: 

«Տեղեկացնում ենք, որ «Ազնավուր» հիմնադրամը Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության բաշխումն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, որոնք Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում անմիջականորեն աշխատում են տուժած ընտանիքների հետ։ Օգնության նոր խմբաքանակի բաշխումը որոշ համայնքներում արդեն սկսված է:

Շահառու անձանց և ընտանիքներին խնդրում ենք կապ հաստատել նշված գործընկեր կառույցների և կազմակերպությունների հետ հետևյալ համայնքներում՝

«Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպություն / SPFA Arménie (ԱՀ, Ստեփանակերտ, Մաշտոցի 5; ք. Մարտունու թիվ 1 մանկապարտեզ, Գ. Նժդեհի 3);

«Տերյան» կենտրոն (Երևան, Տերյան 72). մոտենալ աշխատանքային օրերին՝ ժամը 12:00- 15:00-ը, ունենալ անձնագրի բնօրինակը;

«Ապագան հիմա է» ՀԿ (Երևան, Իսահակյան 44; 041 38 88 73). բաշխումը նախատեսվում է սկսել մարտի 28-ից;

«Գյումրին առանց տնակների» բարեգործական կազմակերպության շտաբ (Շիրակի մարզ, Գյումրու «Հայորդաց տուն», Օզանյան 1);

ք. Գյումրի, ՇՊՀ ավագ դպրոց (Թումանյան 85). բաշխման օր՝ շաբաթ օրերին՝ 13:30-ից սկսած: Առկա է տղամարդու և կանանց հագուստ։

Սևանի համայնքապետարան (ք. Սևան, Նաիրյան 164);

Գորիսի համայնքապետարան (ք, Գորիս, Անկախության 37): Առկա է տղամարդու հագուստ:

Առաջիկա օրերին Հիմնադրամը կհրապարակի օգնությունը բաշխող կազմակերպությունների նոր ցանկ, որը կներառի նաև այլ համայնքներ»,- հայտնում են հիմնադրամից:

--00—ԼՄ