Փաշինյանն Արմեն Աբրահամյանին 3 օրով գործուղում է Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը 3 օրով գործուղվում է Ռուսաստան:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում կայանալիք «ՊՐՈՔՍԻ» գործողության ազգային շտաբերի ղեկավարների և նրանց ներկայացուցիչների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին 2021 թվականի մարտի 29-31-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):

2. Արմեն Աբրահամյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

 --00—ՄՀ