Միհրան Հարությունյանն ապրիլի 6-ին մենամարտ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

միհրան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, «Ռիո-2016» Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ապրիլի 6-ին կանցկացնի խառը մենամարտերում իր հաջորդ հանդիպումը: Այդ մասին 31-ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում:

Հարությունյանը հանդես կգա Մոսկվայում անցկացվելիք Eagles FC 35 մրցաշարում: Նրա մրցակցի անունը հայտնի չէ:

--00—ԼՄ