Երևանի փողոցներում ներազգային ռասիզմի դրսևորումներ են նկատվում. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

Ռուբեն Մելիքյան

Երևանի փողոցներում ներազգային ռասիզմի դրսևորումներ են նկատվում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը` մասնավորեցնելով.

«Երևանի փողոցներում առանձին մարդիկ իրենց թույլ են տալիս դասական ռասիզմի դրսևորում արցախահայության նկատմամբ»:

Մելիքյանը ներկայացրեց նմանատիպ վերջին դեպքը, երբ տաքսի ծառայություններից մեկից օգտվող արցախցի կնոջը տաքսու վարորդը դուրս է հրավիրել իր մեքենայից՝ ասելով. «Թողեք, գնացեք ձեր Ղարաբաղը»:

Մելիքյանը կոչ արեց նման անընդունելի երևույթի հանդիպելիս բարձրաձայնել այդ մասին, նա մասնավորեցրեց` խոսքը միայն արցախցիների մասին չէ, նման ցանկացած դրսևորում պետք է արմատախիլ անել: Ըստ Մելիքյանի` այս մոտեցումը տարածվում է նաև դավաճան իշխանության կողմից: Նա տեղեկացրեց` կոնկրետ այս դեպքով պատրաստվում են ոստիկանություն դիմել և հանցագործության մասին հաղորդում տալ:

--00--ԱԹ