Կառավարության տապալման նպատակով անկախ պետության ներքին գործերին միջամտելը դատապարտելի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

ԱՊՀ

ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ դատապարտում են անկախ պետությունների ներքին գործերին միջամտումը՝ նպատակ ունենալով տապալել օրինական կառավարությունները: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդվում է ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ միջազգային իրավունքի դերի ամրապնդման մասին համատեղ հայտարարության մեջ:

«Վերահաստատում ենք սուվերեն երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի կարևորությունը, դատապարտում ենք ինչպես այս սկզբունքի խախտումը` օրինական կառավարությունների տապալման կազմակերպման նպատակով ցանկացած միջամտություն, այնպես էլ պետությունների կողմից ազգային իրավունքի արտատարածքային կիրառումը, որով խախտվում է միջազգային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱԹ