ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

սահման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։ 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

--00—ՄՀ