Գասպարյանը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ․ դրա դեմ գործողությունները հանցագործություն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խոնարհ հարսիկի դեմքով այս «գեներալը», ով ուղիղ պատասխանատվություն է կրում ՀՀ Զինված ուժերի կազմաքանդման և մարտունակության թուլացման համար, ադրբեջանական հատուկ օպերացիայի շրջանակներում իրեն հռչակել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Եթե հիշում եք, Ալիևը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հայաստանին բանակ պետք չէ և տարակուսանք հայտնեց Ռուսաստանի դեսպանի` Հայակական բանակը արդիականացնելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարության վերաբերյալ։

Վերջին հինգ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ապացուցեցին, որ Ալիևի հանձնարարությունները Փաշինյանի կողմից ընդունվում են անվերապահ և ենթակա են կատարման։

Հայկական բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարության կատարումը վստահված է Արտակ Դավթյանին, ում Փաշինյանն արդեն` օրենքի կոպիտ խախտումով, հռչակել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, ով արդեն ձեռնամուխ է եղել այդ առաքելությանը։

Ադրբեջանական գործակալներին և առանձնահատուկ հիմարներին ի գիտություն. Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, իսկ դրա դեմ ցանկացած գործողություն կորակվի որպես հանցագործություն։

  --00—ՄՀ