Վանդալիզմ՝ Երևանում. «Կոմիտասի անվան պանթեոն»-ից գողացել են ականավոր գրողի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Օրեր առաջ վանդալիզմ է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք «Կոմիտասի անվան պանթեոն»-ի տարածքից գողացել են հայ ականավոր գրողի՝ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հնարավոր է՝ գողությունը տեղի է ունեցել մարտի 17-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Շենգավիթի բաժնի ոստիկանները փորձում են պարզել հանցագործության հեղինակները։

--00—ԼՄ