Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

անձրև

Հանրապետության տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 22-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

 

Երևան քաղաքում մարտի 21-ի ցերեկը, 22-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

․

 

Երևան քաղաքում՝

․