Փաշինյանի ստվերային գործընկերներն անգամ հասկացրին՝ ժամանակդ լրացել է, գնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն այն տեսակետին է, որ հունիսի 20-ին հայտարարված ընտրությունների օրակարգը շահեկան է հին կուսակցություններին, իսկ նորաստեղծ ուժերի համար այն լուրջ մարտահրավեր է:

24News-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին միանշանակ խոսելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մեր  հակառակորդները զորավարժություններ են անցկացնում:

«Իսկ Հայաստանում, այսպես ասած, ո՞ւր է այն տղամարդը, որ պետք է արձագանքի թշնամու հոխորտանքներին: Եթե պատերազմ սկսվի, ապա, պարզ է, որ ընտրություններն ի չիք են լինելու»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նա չբացառեց նաև, որ ընտրությունները կարող են չեղարկվել հենց իշխանության կամայական որոշման հետևանքով: Քաղաքագետը հիշեցրեց, որ 2.5 տարում Փաշինյանն այնքան հակասական որոշումներ է ընդունել, այնուհետև առանց բացատրության չեղարկել դրանք, որ ոչինչ պետք չէ բացառել: Ղևոնդյանի համոզմամբ՝ անգամ Նիկոլ Փաշինյանի ստվերային գործընկերներն են նրան հասկացնում՝ ժամանակդ լրացել է, գնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ