Կոմունիկացիաների բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

հասարակական

Մենք պետք է առաջ գնանք, և այդ առաջ գնալու ձևն այն է, ինչն այսօր քննարկումների փուլում է. դա մեր տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացումն է, Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է։ Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք։ Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք։ Կոմունիկացիաների բացումը, առավել ևս էս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», - հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։

«Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել», - ասաց վարչապետը։