ԼՀ խմբակցությունը բոյկոտել է Վանաձորի ավագանու նիստը. Քրիստ Մարուքյանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան էջում.

«Հարգելի համաքաղաքացիներ, ի շարունակություն իմ երեկվա հրապարակման՝  https://www.facebook.com/KristMarukyan/posts/2557603214535490 տեղեկացնեմ, որ երեկ, Վանաձոր համայնքի ավագանին ստորև պատկերված շենքի սեփականատեր «Վիմպերգ» ընկերությանը զիջել է գույքահարկի պարտքը, որը կազմում է 3684707 ՀՀ դրամ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նիստը, քանի որ այս և նվիրատվության մասին մյուս հարցը չհանվեցին օրակարգից»,-գրել է Քրիստ Մարուքյանը և կից ներկայացրել փաստաթուղթ:

նկար
Հիշեցնենք, որ մարտի 19-ի՝ ավագանու նիստից առաջ Քրիստ Մարուքյանը հանդես էր եկել հայտարարությամբ առ այն, որ շարունակաբար ավագանու նիստի օրակարգ են բերվում համայնքին պատկանող անշարժ գույքի կամ հողամասերի նվիրատվության, գույքահարկից ազատման և նմանատիպ այլ «լավություն» անելու նախագծեր, որոնցով, շահարկելով այդ տարածքներն օգտագործող մարդկանց բարի համբավն ու վաստակը, Վանաձոր քաղաքի որևէ ոլորտում ունեցած ձեռքբերումները, ավագանու անդամներին դնում են բարդ ընտրության առջև, որովհետև մի կողմից մարդկանց կամ կազմակերպությունների վաստակը գնահատելու հարցն է, իսկ մյուս կողմից համայնքային գույքը և ֆինանսական միջոցները արդյունավետ կառավարելու:

--00—ԼՄ