ՀԱԿ-ի՝ ընտրություններին մասնակցությունը, կախված է ընտրական օրենսգրքից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

հաստատել է Արցախում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իմ քայլի» ոչ սորոսական թեւում հակված են ընտրությունների գնալ հին, այսինքն՝ գործող Ընտրական օրենսգրքով, քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին։ Սակայն մեզ ասացին, որ, այդուհանդերձ, մինչեւ ընտրությունները կընդունեն նոր Ընտրական օրենսգիրքը, որի նախագիծը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրվել։ Այն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի  ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։ «Կընդունվի, սակայն մի տողով կնշվի, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2022-ի հունվարի 1-ից»։

Մենք տեղեկացանք նաեւ, որ ԸՕ-ն վճռորոշ է լինելու որոշ կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու առումով, օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի։ ՀԱԿ-ում քննարկումներ են ընթանում, սակայն եթե ընտրությունների գնան հին օրենսգրքով՝ ռեյտինգային ընտրակարգով, ՀԱԿ-ը չի մասնակցի։ Նախ, որովհետեւ այդքան ֆինանս չունեն, ոչ էլ՝ վարկանիշային թեկնածուներ, իսկ համամասնականի դեպքում կարող են ապավինել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական վարկանիշին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ