Քննարկվել է ֆինանսատնտեսական ոլորտում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

․

Մարտի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԱՀ ՊԵԿ  նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում  երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

--00--ԱՀ