Ե՞րբ և որքա՞ն ժամանակ է «Գազպրոմը» Հայաստան գազ մատակարարելու Ադրբեջանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

գազ

Ռուսական գազի` Հայաստան մատակարարման նոր երթուղին, որ անցնում է Վրաստանի տարածքով, կգործի 2021 թ. մարտի 18-ից 2021 թ. ապրիլի 15-ը: Ի պատասխան Sputnik-Armenia լրատվական կայքի հարցման` Գազպրոմից հայտնել են, որ այս փոփոխությունը կապված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վթարավերականգնողական աշխատանքների հետ:

Ընկերությունում նշել են, որ Հայաստան ռուսական գազի մատակարարումներն իրականացվում են «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն: Ըստ այդ պայմանագրի` «Գազպրոմ Արմենիա»-ն բնական գազն ընդունում է Վրաստանի տարածքի «Կարմիր կամուրջ» կայանից: Այդ հատվածում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մինչև նշված կայանը բնական գազի մատակարարման երթուղու պլանավորումը «Գազպրոմ Արմենիա»-ի իրավասությունների մեջ չի մտնում:

Ընկերությունից հայտնել են, որ երկրում առկա գազի պահուստային պաշարները ռազմավարական նշանակություն ունեն, դրանք օգտագործվում են կապույտ վառելիքի իրացման ամենօրյա և սեզոնային անկանոնությունները կարգավորելու համար, ինչպես նաև վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր` Հայաստան գազի մատակարարումը ժամանակավորապես կկատարվի Ադրբեջանի տարածքով:

--00--ԱԹ