Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

որոնում

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերել են ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում  հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն:

--00--ԱԹ