Ես կարող եմ իշխանություն զիջել, բայց պետության պաշտպանության խրամատը չեմ հանձնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

«2 տարի առաջ ինձ կարվեց մի քրգործ, որի շրջանակներում անհեթեթ մեղադրանք առաջադրվեց: Նախորդ տարի հենց այստեղ ասացի՝ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու: Ոմանք չհասկացան՝ ինչո՞ւ չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին:

Այս հետապնդումները 2018-ից մեկնարկած հակաղարաբաղյան շարժման մի մասն էին կազմում: Մենք զգուշացնում էինք, բայց մեր զգուշացումները հանրային լայն աջակցություն չստացան: Դրա համար պահանջվեց արյունալի պատերազմ ու հայրենազրկում. ժողովրդի աչքերը բացվեցին», - դատարանի շենքի դիմաց իր աջակիցների առջև ելույթ ունենալիս նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Արցախի կարգավիճակը լուծված համարողների համար եմ հայտարարում՝ Արցախից մնացածն Ադրբեջանի կազմում չի լինելու: Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ իշխանություն, այլ ճանապարհ չկա: Ես խրամատ մտնող ու լքող չեմ, քաղաքական խրամատը չեմ մտնեու: Կարող եմ իշխանություն զիջել, բայց պետության պաշտպանության խրամատը չեմ հանձնի: Կեցցե՛ Հայաստանը», - հայտարարեց Սերժ Սարգսյանն ու պատասխանելով լրագրողի հարցին ասաց, որ իր համար դժվար է ներկա իշխանությունների գործողությունները մեկնաբանել: 

Մանրամասները` տեսանյութում:

--0--ԿԿ