Արցախում բնակվել ցանկացող արցախցիները համայնքապետին պետք է ներկայացնեն ընտանիքի կազմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News    

Արցախ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ Արցախի Հանրապետության շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացի վերջնաժամկետը մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ է:

Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները:

Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:

--00—ՄՀ