ՊՆ նախարարի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, քննարկվել են մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News   

․

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում բժշկական հաստատություններում ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպանը, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ընթացակարգերին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։

--00--ԱՀ