Սևանա լճի մակարդակը ևս 1 սմ-ով բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

սևան

Սևանա լճի մակարդակը մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել 1900.58 մ (14.03.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6 սմ-ով։ Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը

Ըստ հաղորդագրության՝ Արփա-Սևան ջրատարով մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.522 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 14-ը ներառյալ՝ 25.349 մլն. մ³:

--00—ԼՄ