Ըստ հարցումների՝ երկրորդ ուժը «Իմ քայլ»-ին վարկանիշով զիջում է 10 անգամ. Վահագն Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

վահագ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում որոշ տվյալներ է հրապարակել հարցումների վարկանիշներից, որոնց համաձայն՝ քաղաքական երկրորդ ուժը «Իմ քայլ»-ին զիջում է 10 անգամ:

Ըստ Ալեքսանյանի՝ ատահերթ ընտրությունները մեժելը նույնն է, ինչ բանականությունը մերժելը:

«1. Վերջին բոլոր հարցումներով ԻՔ-ն և վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակ առաջատար են վարկանիշով։

2. Վարկանիշով ըստ հարցումների երկրորդ ուժը ԻՔ-ին զիջում է 10 ԱՆԳԱՄ, 10 տոկոսով չէ, 10 ԱՆԳԱՄ։

3. Ըստ հարցումների ԻՔ-ին ու վարչապետին 30 և ավելի ԱՆԳԱՄ զիջող ուժերը երկու-երկու կամ եթե կուզեք՝ տասնութ-տասնութ մեղադրում են ԻՔ—ին ընտրություններ կեղծել պատրաստվելու մեջ։

Իհարկե, հարցումները բացարձակ ճշմարտությունը չեն արտացոլում, իհարկե, հարցումներից շեղումներ կարող են լինել, իհարկե։ Բայց ընկերներ, մենք էստեղ խոսում ենք վարկանիշների ԱՀՌԵԼԻ տարբերության մասին ու բանականություն ունեցող, անշահախնդիր ցանկացած մեկը, նայելով իրավիճակին, իհարկե, կասի, որ ուժը, որին ամենաքիչն է ձեռնտու կեղծիքը ընտրությունների ժամանակ, դա հենց այն ուժն է, որն առաջատար է հարցումներով և 10 անգամ վարկանիշով գերազանցում է երկրորդին։

ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԿԵՂԾԻՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԹԻՄ, ՔԱՆ ՔՊ-Ն ու ԻՔ-Ն։

Սա մերժելը նույնն է, ինչ մերժել բանականությունը»,-գրել է նա:

--00—ԼՄ