Տեղներդ վե՛ր ընգեք․ ի՞նչ միտինգ, դատարկ բան է, հեռո՛ւ մնացեք էսօրվա խաժամուժից․ Ծատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը երկրում ստեղծված իրավիճակի ելքը չի տեսնում։ Ասում է՝ ժողովուրդը հոգնել է։ Կողմերից ոչ մեկը երկիրը շենացնելու ծրագիր չունի։

Պրոֆեսորը Հայաստանում նոր առաջնորդ չի տեսնում։ Կարծում է, որ պետք է ներգրավել սփյուռքի ներուժը։ 

«Նոր լիդերը պետք է ամուր լինի, փրկի Հայաստանը։ Երբ ինձ ուսանողներս ասում են՝ գնանք միտինգ, ասում եմ՝ տեղներդ վե՛ր ընգեք, ի՞նչ միտինգ, դատարկ բան է։ Ասում եմ՝ նստե՛ք ու սովորե՛ք, որովհետև դուք վաղվա Հայաստանի քաղաքացին եք, հեռո՛ւ մնացեք էսօրվա խաժամուժից։ Հորս ցավը թող նստի, ի՞նչ նշանակություն՝ ով նստելու»,- նկատել է նա։

Շարունակությունը՝ տեսանյությում։