Մենք ունենք գողացված ու իմաստազրկված անցյալ, հափշտակված ապագա և աղե արձան դառնալու ներկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Բագրատ սրբազան

Իմ կյանքը նույնը չէ, երբ մեր կողքին չկան Ալբերտը, Վարդանը, Հակոբը, Մեսրոպը, Գրիշան, Վազգենը, Սերգեյը, Ժորան, Վաչագանը և այսպես շարունակ։ Այսօր՝ մարտի 14-ին, իր կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մեր կյանքը նույնը չէ երկու պատճառով՝ մեր Հայրենիքի մեծ մասի կորստի և մեր զավակների ու եղբայրների՝ այլևս ֆիզիկապես մեզ հետ չլինելու:

Մենք ունենք գողացված ու իմաստազրկված անցյալ, հափշտակված ապագա և աղե արձան դառնալու ներկա։ Ես չեմ հուսահատեցնում։

Ես ինքս եմ անդրադառնում իմ կյանքին և փորձում գտնել հույսի ճանապարհը, բայց դա չի լինում առանց ասելու՝ Աստված, քավի՛ր ինձ՝ մեղավորիս»,- նշել է նա:

--00--ԱԹ