Սյունիքում իրանցի 62-ամյա վարորդը Volvo բեռնատարով կիսակողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 13,  24News  

վթար

Մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   Ժամը 16:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Գավրուրան Գավիդեյին՝ իր վարած Volvo մակնիշի բեռնատարով, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջվել:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում վարորդը բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:    

--00—ՄՀ