Բախում՝ ոստիկանների ու ցուցարարների միջև. վերջիններիս չհաջողվեց փակել նախագահականի մուտքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Նախագահականի մոտ այս պահին լարված իրավիճակ է: Այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձեցին նախագահականի հետնամուտքը փակել, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի շարասյան ելքը նախագահականից, բախում սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև:

Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները նախագահականի մոտ բողոքի ակցիան են անում, քանի որ ՀՀ վարչապետ քիչ առաջ ժամանել է նախագահական Արմեն Սարգսյանի հետ հանդիպման: Ցուցարարները փորձել են փակել մուտքը, սակայն Փաշինյանին հաջողվել է շարասյունով նախագահական մտել: 

--00—ԼՄ