Զոհված զինծառայողների աճյունների որոնումները դադարեցվել են. կշարունակվեն երկուշաբթի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր էլ դադարեցվել են եղանակի պատճառով:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին։

Հրադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն:

--0--ԿԿ