Երևանում փորձել են ապօրինի հատել 44-ամյա թթենի․ գործը ոստիկանությունում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News     

ծառ

Այս գիշեր «Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Շերամի 105 հասցեում ապօրինի ծառահատում է իրականացվում:

Հաղորդագրությունում նշվում է. «Ստորաբաժանման մասնագետները գնացել են դեպքի վայր և կանխել ծառի տապալումը: Ծառահատումն իրականացվում էր բակային տարածքում:

Մեղադրանքին ի պատասխան` քաղաքացին սկսել է պնդել, թե տարածքը սեփականաշնորհված է, և այնտեղ աճող ծառերի ճակատագիրն ինքն է վճռում:

Սեփականության վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել:

Դեպքի կապակցությամբ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ Ոստիկանություն:

Գործն ընթացք է ստացել, իսկ մինչ այդ 40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում։

--00—ՄՀ