Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծումն անբարոյականություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Զախարովա

Մենք անթույլատրելի, անբարոյական ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարած անձանց նվիրված հուշարձանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծմանը:

«Այդ տեղեկությունները ստուգվում են, դրանց հաստատման դեպքում հուսով ենք, որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր միջոցները ձեռք կառնեն՝ իրավիճակի շտկման համար: Կցանկանայի հիշեցնել՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների աննկարագրելի համատեղ ջանքերի գնով, և մեր պարտքն է այդ հիշատակը պահպանել՝ հանուն գալիք սերունդների, այդ մասին խոսել են երեք երկրների ղեկավարները»,- նշեց նա:

--00--ԱԹ