ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի նեքնազգեստում հայտնաբերվել է թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News     

․

Մարտի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Գ.Գ.-ին:

Խուզարկությամբ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերել են քողարկված 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու թղթադրամ և թիթեղյա կլոր տարա, որում առկա է եղել 19,11 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--00--ԱՀ