Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Երիտասարդ, ժամանակակից, իննովացիոն, ոգեշնչված ու ոգեշնչող․ այսպիսին է նոր Ակբան՝ նոր էջից և նոր շնչով, բայց լավագույն արժեքների ու ավանդույթների պահպանմամբ։ Բանկը վերաբրենդավորվել է. այսուհետև պարզապես Ակբա՝ կարճ, պարզ և հարազատ։

Նոր բրենդն արտացոլում է բանկի պատմությունն ու ապագան։ Նոր տարբերանշանը խորհրդանշում է բանկի պարույրաձև զարգացումը, տարիների պատմությունը և աճը՝ դեպի նոր բարձունքներ։ Նոր կարգախոսի հիմքում ոգեշնչումն է, ինչը ևս բանկի պատմության հիմքում է։ Բանկը ստեծվել է ոգեշնչմամբ ու իր 25 տարիների ընթացքում, չնայած դժվարություններին, իրականացրել է անհնարին թվացող երազանքներ՝ մեկ համոզմամբ, որ ամեն բան լավ է լինելու։ Փոխվել է բանկի բրենդը, բայց արժեքներն անփոփոխ են։ Արժեքներ, որոնց հիմքում մարդն է, փոխօգնությունն ու հոգատարությունը։  

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից