Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը վարչապետը կրկին ուղարկել է նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությունը հիմնավորումներով կրկին ուղարկել  է նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին 24News-ին հայտնեցին վարչապետի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության նախագահն առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Հիշեցնենք նաև, որ Արտակ Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

--0--ԿԿ