Նախագահը վերադարձրել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

Դավթյան

Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին,  որին հաջորդեց ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու նախագահին ուղարկված առաջարկության միջնորդությունը։

Դավթյանը արդեն մեկ անգամ զբաղեցրել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ 2020-ի հունիսին նա ազատվել է պաշտոնից, նրան փոխարինել է Օնիկ Գասպարյանը։  

Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով  նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։

Այժմ ԶՈւ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։

 --00—ՄՀ