ԱԻՆ-ում նշանակումներ ու կոչումներ են շնորհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

ԱԻՆ

«Կամքի ուժ, նպատակասլացություն և աշխատասիրություն. սրանք են այն կարևոր որակները, որոնք պետք են յուրաքանչյուր մարդու՝ կյանքում առաջ շարժվելու, սեփական ներուժը բացահայտելու և առավելագույնին հասնելու համար»,-ասել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը` հերթական կոչումների շնորհման ժամանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Փրկարարական ծառայության ավագ ենթասպա Ռոման Խաչատրյանը նշանակվել է ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետի պաշտոնին՝ ազատվելով Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտի պաշտոնից:

Նախարարի մեկ այլ հրամանի համաձայն՝ Փրկարարական ծառայության ավագ ենթասպա Մարգարիտա Մկրտչյանը նշանակվել է ԱԻՆ Փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության ծրագրերի, պլանների վերլուծության և համակարգման բաժնի ավագ հրահանգչի պաշտոնին՝ ազատվելով Փրկարար ծառայության կադրերի վարչության ԱԻՆ այլ ստորաբաժանումներ գործուղված աշխատակիցների բաժնի կրտսեր հրահանգչի պաշտոնից:

ԱԻ նախարարը Ռոման Խաչատրյանին և Մարգարիտա Մկրտչյանին «փրկարարական ծառայության լեյտենանտ» սկզբնական սպայական կոչումներ է շնորհել:

 --00—ՄՀ