Դուք իրավունք չունեք` թաքուն գործընթացներ իրականացնելու սահմանում ապրող բնակչի թիկունքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

․

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Երեկ երեկոյան և այսօր այցելել ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Կայանավան, Ազատամուտ համայնքներ։

Զրուցել ենք տեղի բնակչության, նաև Կիրանցի համայնքապետի հետ։ Ազատամուտում ևս հանդիպել ենք բնակիչներին։ Այս պահին ամեն բան հանգիստ է, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ լուրեր են տարածվում և ինչի համար։ Սահմանում ապրող բնակիչն ու դիրքում կանգնած զինվորն անտրտունջ պահում են իրենց հողը։

Սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձած վիճահարույց տեղերը` ըստ Գուգլի քարտեզում արված նշումների, անհանգստացրել են թե' մեզ, թե' բնակիչներին, և եթե իսկապես երբևէ հարց առաջանա այս տարածքների սահմանազատման վերաբերյալ, այս իշխանությունները պետք է պատասխան տան` ինչու՞ պաշտոնապես հերքեցին այսօր տարածված լուրերը։

Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք` թաքուն գործընթացներ (եթե այդպիսիք կան) իրականացնելու սահմանում ապրող բնակչի թիկունքում։ Եթե խնդիր կա, բացեիբաց ներկայացրե'ք այն մարդկանց, մի' թողեք կրքեր բորբոքվեն, տեղեկություններն էլ հազար ու մի զեղումներով խուճապ տարածեն առօրյա հոգսով, պատերազմից դեռևս ուշքի չեկած քաղաքացու մոտ»։

--00--ԱՀ