ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ ՀՅԴ-ականների՝ կուսակցության շարքերից արտաքսելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նկար

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն հայտարարել է, թե Արևմտյան Ամերիկայում տագնապային իրավիճակներ առաջացնելու և մի շարք հանցանքների համար կուսակցության շարքերից արտաքսել է կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբենճյանին։ «Նրանք այլևս մաս չեն կազմում Դաշնակցության և չեն ներկայացնում կուսակցության որևէ մարմին»,- գրված է Դաշնակցության հաղորդագրությունում:

«Երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտոններ զբաղեցրած խումբը, հիմնականում փառասիրությամբ տարված, իրենց համախոհներով և որոշ այլ մոլորյալներով, ՀՅԴ կազմակերպչական կանոնների թյուր և կամայական մեկնաբանություններով խախտել են իրենց դաշնակցականի երդումը՝ միշտ հավատարիմ մնալ Դաշնակցության ծրագրին, կանոնագրին և որոշումներին։

Այս խումբն ունեցել է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերի՝ ապօրինաբար ժողով է գումարել, ընտրել մարմին, որը հանդես է գալիս «Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե» անունով, բացի դրանից՝ զավթել է կուսակցության անշարժ և շարժական գույքը, դրամական հաշիվները, իր վերահսկողության տակ է պահել «Ասպարեզ» պաշտոնաթերթը»,- նշված է հաղորդագրությունում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս