Արցախում զինադադարից հետո հայտնաբերվել է 1490 աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News 

աճյուն

2021 թվականի մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 912 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 151-ով: Գրանցվել է հրդեհի 6 դեպք: Ծառայության հրշեջ փրկարարների մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ՝ բոլոր կանչերին հրշեջներն արձագանքնել են ժամանկիին, այդ իսկ պատճառով դժբախտ ելքով պատահարներ չեն գրանցվել, տուժածներ ևս չկան:

Մեկ շաբաթվա կտրվածքով 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 դեպք է գրանցվել, կա 2 տուժած: Վթարի նախնական պատճառը տրանսպորտային միջոցներից մեկի հանդիպակաց գոտի դուրս գալն էր: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն:

Ծառայության առաջնագծում սակրավորներն են: Հանրապետության տարածքից չպայթած և կյանքին վտանգ սպառնացող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով: Այս մասով անցած շաբաթ գրանցվել է 67 կանչ: Հայտնաբերված ռազմամթերքը անհրաժեշտության դեպքում տեղում պայթեցվել կամ պահեստավորվել է հետագա պայթեցման համար: Սոցիալ կենցաղային պատահարների մասին 79 կանչ է գրանցվել: Դրանք հիմնականում ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման դեպքեր են: ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1490 աճյուն:

--00—ՄՀ