Երևանում 20 մետր բարձրությամբ ծառը կոտրվել, ընկել է մարկետի տանիքին․ ծածկը վնասվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նկար

Մարտի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմանոմ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում հսկայական ծառը կոտրվել և ընկել է խանութի ծածկի վրա, գրում է shamshyan.com-ը։

Ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 16 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, «ԵրՔաղլույս» ՓԲԸ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից և Երրանի քաղաքապետարանի կանաչապատման Կենտրոն և Նորք Մարաշ տեղամասի աշխատակիցները։

Պարզվել է, որ մոտ 20 մետր բարձրության ծառը կոտրվել և մասամբ ընկել է «ԿԱՍ» մարկետի տանիքին, ինչից վնասվել է ծածկը։ Կանաչապատման բաժնի աշխատակիցները համապատասխան տեխնիկայով մասնատել են ծառն ու հեռացրել։

նկար
նկար

--00—ԼՄ