Իջևանի և Շամշադինի հատվածում թուրք-ադրբեջանական տեխնիկայի կուտակումների մասին լուրը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

«Տեղեկություններ են շրջանառվում, թե իբր Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ և այլն: Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։