Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

Հանրապետության տարածքում՝ մարտի 7-ի կեսօրից հետո, 8-ին, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +6+8:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0 -4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0 -4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4,

Լոռիում  գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+1,

Տավուշում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+8,

Արարատում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+8, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում գիշերը 0+3, ցերեկը՝ +6+11,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+4,

Արցախում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+11:

--0--ԿԿ