Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում իրականացվող չափագրումների մասին լուրերը կեղծ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, անդրադառնալով Տավուշի մարզի գյուղերի տարածքում ադրբեջանցիների կողմից իրականացվող չափագրումների մասին լուրերին։

«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,-ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս