Բանակը քանդել են վերջին 3 տարվա ընթացքում․ 30 տարի բանակ ունեինք․ Իգոր Սարգսյան

Սարգսյան
ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 6,  24News  

Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը 30 տարի Երևի թե բանակ չեն ունեցել, նրանց բանակը եղել է «ֆեյքերը», «սորոսները», ապազգային տարրերը, մորթապաշտները, և տրամաբանական է, որ ինքը պետք է ասի, որ բանակ չենք ունեցել: Այս մասին Պաշտպանության նախարարության մոտ հայտարարեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 30 տարի բանակ չենք ունեցել:

«Բանակ ունեցել ենք 30 տարի՝ սկսած 1991 թվականից, բանակն օրեցօր հզորացել է: Բանակը քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում, ինչով հնարավոր էր քանդել, քանդեցին, սկսեցին որակել գեներալներին, զինվորականներին կաշառակերների ու չիմացողների և կամաց -կամաց քանդեցին, հիասթափեցրին բանակի հրամանատարական կազմին, մարդկանց, ովքեր օրուգիշեր խրամատներում, առաջին գծում կայացնում էին բանակը: Անհրաժեշտ է հավաքվել եւ սատարել բանակին, ԳՇ պետը, գեներալները շատ լավ գիտեն իրենց պարտականությունները, եւ բանակի վերակազմակերպելը կարճ ժամանակի խնդիր է»,- ասաց նա:

--00—ՄՀ