Հայրենիքի պաշտպանների համար նախատեսված ոտքի պրոթեզների խմբաքանակն արդեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

պր

Մեր Հայրենիքի պաշտպանների համար նախատեսված ոտքի պրոթեզների խմբաքանակն արդեն Հայաստանում է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռքբերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է:

Մեր Տղաներին անհրաժեշտ պրոտեզները Զինվորի տանն է տրամադրել Հայաստան համահայկական հիմնադրամը»,- գրել է նա:

--00--ԱԹ