Մենք մշտապես զգացել են Ֆրանսիայի աջակցությունը. Հրազդանի քաղաքապետը` դեսպան Լաքոթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

դեսպան

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` կից գրելով.

«Այսօր ընդունեցի Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին, ով աշխատանքային այցով գտնվում էր Հրազդան համայնքում:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին այցի համար՝ խոսքումս նշեցի, որ անչափ բարձր եմ գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկամական կապը:

Ֆրանսիայի Հանրապետությունն ամենաբարդ իրավիճակներում մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին. մենք մշտապես զգացել են Ֆրանսիայի աջակցությունը:

Պարոն Լաքոթն իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար, և վստահեցրեց, որ հանդիպումները լինելու են շարունակական:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, դեսպանին ներկայացրի վերջին տարիների ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հրազդան համայնքում իրականացված աշխատանքները»:

--00--ԱԹ