Քոչարյանը հաստատել է, որ հենց ինքն է առաջարկել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News 

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Ռոբերտ Քոչարյանը, խտրականություն դնելով հայ եւ ռուս լրագրողների միջեւ, ասուլիս է տվել՝ ընդունելով եւ պատասխանելով միայն ռուսական ԶԼՄ-ների հարցերին։ Նա խոսել է Հայրենիքի փրկության շարժման մասին՝ նշելով, որ շարժմանը հաջողվել է իր շուրջը համախմբել հասարակության զգալի մասին։

Քոչարյանը, ըստ էության, հաստատել է այն լուրերը, որ շարժման վարչապետի թեկնածուին հենց ինքն է առաջարկել, Վազգեն Մանուկյանի մասին ասելով՝ արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քանի որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը, որին Մանուկյանը խոստացել է չմասնակցել, ուստի, ըստ Քոչարյանի, Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեին, որոնք կստանձնեին նման լուրջ պատասխանատվություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ