Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

ՊՆ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։

Պարապմունքի անցկացումը նպաստել է տեղանքում զինծառայողների կողմնորոշման հմտությունների, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։

Հաղթահարելով տարատեսակ լեռնային բարդ արգելքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։

--00—ՄՀ