Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետի տեղակալները ազատվեցին պաշտոնից․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 4-ին, նոր որոշումներ է ստորագրել, որոնցով պաշտոնից ազատել է հրաժարականի դիմումներ ներկայացրած փոխմարզպետներին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշումներից մեկում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հենրիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է 2-րդ որոշման մեջ:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված զինվորական-պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որ միանում են ԳՇ-ի հայտարարությանը՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։

--00—ԼՄ