Վերաքննիչն Արա Սաղաթելյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակի վաղը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

Սաղաթելյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մարտի 4-ին ավարտվեց ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ 16։00-ին։

Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու նպատակով մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստի ընթացքում համակցվել է այդ VPN հավելվածին ու նույն IP հասցեով, որը վերագրվում է այս գործով անցնող 4 անձանց։

Ըստ փաստաբանի՝ դատախազությունը ներկայացրել է դիրքորոշում, որը համահունչ էր առաջին ատյանի դատարանի որոշմանը։

--00—ՄՀ