Վարչապետը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ․ հրավերն ուղարկվել է․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

մակունց

Վարչապետը հանդիպելու է «Բարգավաճ Հայասան» խմբակցության ղեկավարի հետ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ հրավերն ուղարկվել է, սակայն ինքը տեղյակ չէ առաջիկա հանդիպման մանրամասներից։

Հարցին՝ լինելո՞ւ է բանակցությունների երկրորդ փուլ, Մակունցն առաջարկել է առայժմ ավելի առաջ չգնալ, սպասել երկրորդ փուլի արդյունքների արձանագրմանը․ «Այնուհետև մեր քայլերի մասին կխոսենք»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել ԼՀկ ղեկավար Էդմոն Մարուքյանը, քննարկվել են արտահերթ ընտրություններ անելու առաջիկա ժամկերտները, ինչպես նաև անդրադարձ է եղել ԳՇ պետի հետ կապված գործընթացին։ Մարուքյանը նաև հայտնել է, որ արտահերթ ընտրությունների հետ կապված կոնսենսուսի պետք է գալ խորհրդարանական 3 ուժերով։

--00—ԼՄ