Գեղարքունիքում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

․

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի  ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ